Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն

Written by

in

Երեկ՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Հոսսեին Մ.-ի վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վահե Հ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *