Այսօր քննիչի որոշմամբ վերացվել է ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքը | Քաղաքականություն

Written by

in

Այսօր քննիչի որոշմամբ վերացվել է ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքը։

 Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ՝ հենց երեխայի ծննդյան օրը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի տեղեկացմամբ՝որոշումը կայացվել է այսօր առավոտյան։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Նա մեղքը չի ընդունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts