Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ | Մշակույթ

Written by

in

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին:

Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների` պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։

Հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Մինչ այդ, Հովհաննես Թումանյանի թանգարանը շարունակում է գործել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *