Օգոստոսի 19-ին «Մարդու եւ ռոբոտի սիմբիոզ, արտադրության եւ պահանջարկի միաձուլում» կարգախոսով Պեկինում բացվել է Համաշխարհային ռոբոտաշինության համաժողովը (WRC):
Լուսանկարը` REUTERS
Ընդամենը մի քանի օր առաջ մարդանման ռոբոտներ արտադրող չինական Unitree-ն իրականացրեց բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում՝ ընկերության 9,04 միլիարդ դոլար գնահատմամբ։
Չնայած «համաշխարհային» անվանմանը, միջոցառումը փաստացի Չինաստանի սեփական ռոբոտաշինական հավակնությունների ցուցադրություն է՝ այլ երկրների արտադրանք ներկայացված չէ:
Լուսանկարը` REUTERS
Հատկանշական է, որ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը հայտարարել է արտասահմանում արտադրված նոր մարդանման ռոբոտների ներմուծման արգելքի մասին՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները։
Leave a Reply