Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է, հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի. «Հրապարակ»

Written by

in

Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է, հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին: Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետեւ այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։

Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 6 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել: Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն:

Թերեւս նաեւ հույսով, որ այլ՝ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր ԱԺ գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին՝ այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *