Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Կամո Վարդանյանը։
«Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։
Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,– Facebook—ի իր էջում գրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը և այդ պաշտոնում նշանակվել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Leave a Reply