Հայաստանի և Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ

Written by

in

Հայաստանի և Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով»,- հայտնում են ՊՆ-ից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *