ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը մեկնարկել է աշխատանքը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ հանդիպման ժամանակ։
«Քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ս.թ. հունիսին Եվրոպական Խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակել էր Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար։
EUPM Armenia առաքելությունը հիմնվել է 2026 թվականի ապրիլի 26-ին հայկական կողմի խնդրանքով՝ երկրի կայունության եւ ճգնաժամային կառավարման ոլորտում կարողությունների ամրապնդման նպատակով։
Առաքելությունը պետք է աջակցի Հայաստանին համակցված սպառնալիքներին դիմակայելու հարցում՝ կիբեռհարձակումներ, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներ եւ միջամտություն, ապօրինի ֆինանսական հոսքեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *