Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել է, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
Նշվում է, որ Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։
Leave a Reply