Օգոստոսի 13-ին ինքնասպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ վիրավորել են, կա մեկ կալանավորված

Written by

in

Մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորի դեպքից։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։

Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ իր կյանքին ու ինքնասպան լինել։

Դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *