Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան

Written by

in



Քաղաքականություն





Սանիտարական ավիացիա։

 

Երբ հեռավոր գյուղում ապրող մեր քաղաքացին կամ սահմանապահ զինվորը հայտնվում է ծանր առողջական վիճակում, վայրկյանները դառնում են վճռորոշ։

 

Այսօր մենք ունենք երեք տարբերակ՝ անհատական մեքենա, շտապօգնության բրիգադ և ուղղաթիռ։ Ցանկացած ծնող, ցանկացած հարազատ առանց վայրկյան մտածելու ընտրելու է ուղղաթիռը, որովհետև դա մի քանի ժամվա տանջալից ճանապարհը կրճատում է ընդամենը 20-30 րոպեի։ Բայց Հայաստանում այսօր այդ հնարավորությունը գործնականում բացակայում է։

 

Ի՞նչ է պետք սա իրականություն դարձնելու համար։ Պետք է հստակ քաղաքական կամք և ճիշտ պլանավորված բյուջե։

 

Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռից բաղկացած ռազմավարական պարկ, որը տեղակայված կլինի մեր մարզերում և պատրաստ կլինի րոպեների ընթացքում օդ բարձրանալ։ Այս ծրագրի մեկնարկային բյուջեն կազմում է շուրջ 30 միլիարդ դրամ։

 

Այո՛, սա փոքր գումար չէ։ Բայց եկեք հարց տանք ինքներս մեզ՝ որքա՞ն արժե մեր քաղաքացու, մեր զինվորի, մեր երեխայի կյանքը։ Եթե պետությունը միլիարդավոր դրամներ է ծախսում երկրորդական հարցերի վրա, ապա մարդկային կյանքեր փրկող ավիացիան պետք է լինի մեր առաջնահերթությունը։

 

Սա միայն առողջապահական հարց չէ, սա ազգային անվտանգության և պետական արժանապատվության հարց է։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որտեղ ամենահեռավոր գյուղի բնակիչը գիտի՝ պետությունը իր կողքին է և ունի բոլոր միջոցները իրեն հասնելու ու փրկելու համար։




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *