Մոսկվայի «Լոկոմոտիվն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դիտարկել է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին թիմ հրավիրելու տարբերակը:
Ինչպես հայտնում է «Евро-Футбол.Ру»-ն, մոսկովյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու նպատակով պաշտոնական հարցում է կատարել։ Այնուամենայնիվ, գործարքը ձախողվել է. «Փյունիկը» ցանկություն չի հայտնել վաճառել իր սանին ռուսական ակումբին։ Բացի այդ, ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես պատրաստ չի եղել նման տեղափոխության։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 հանդիպումներում Կառլեն Հովհաննիսյանն արդեն հասցրել է դառնալ 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա «Փյունիկի» մարզաշապիկով մասնակցել էր 27 խաղի՝ աչքի ընկնելով 1 խփված գնդակով։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։
Armsport
դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Leave a Reply