Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել. Արսեն Բաբայան | Քաղաքականություն

Written by

in

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ, կարծես թե, խորհրդարանական սկանդալը բավարար չափով հանդարտվել է, փորձեմ մի փոքր քննարկել դրա բովանդակությունը։ Այսպիսով՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Էդգար Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի վերջում, երբ խոսում էր Արցախի պատերազմի զոհերի մասին, ասաց. «(…) իսկ դուք սրիկայաբար փորձում եք շահարկել…»։

Մի շաբաթ է՝ մի հարց է պտտվում գլխումս. ՔՊ-ն, ի վերջո, ինչի՞ց է վիրավորվել։ Միայն «սրիկայաբար» բառի՞ց։ Այսինքն՝ ի՞նչ են նրանք ասում. այո՛, փորձում ենք շահարկել (սրա հետ, կարծես, առանձնապես չվիճեցին), բայց ոչ սրիկայաբա՞ր ենք փորձում շահարկել։ Բայց եթե այդպես է, ապա հետաքրքիր է՝ զոհերի թեման շահարկելը, բացի սրիկայաբարից, ուրիշ ինչպե՞ս է հնարավոր։

Հետևաբար հարցը մնում է նույնը. Էդգար Ղազարյանն այդ արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *