Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»

Written by

in


Սպորտ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2-0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:


Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, բացեց Ալիուն Նդուրը։ Իսկ տանտերերի երկրորդ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց Արայիկ Էլոյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վանը», անցկացրած երեք խաղերում կրելով նույնքան պարտություն, 0 միավորով 11-րդն է։

Հետևեք մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *