Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

Written by

in



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարոկկոյի անվտանգության ուժերի աշխատակիցները օգոստոսի 15-ին կանխել են 111 միգրանտների՝ հիմնականում Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներից, դեպի հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքի սահման հասնելու փորձը։

Վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին EFE գործակալությանը հայտնել են Մարոկկոյի իրավապահ մարմինների աղբյուրները՝ նշելով, որ 61 մարդ ձերբակալվել է անօրինական միգրացիային դրդելու մեղադրանքով։

Ավելի վաղ Մարոկկոյի անվտանգության ուժերի ներկայացուցիչները EFE-ին հայտնել էին, որ օգոստոսի 15-ի գիշերը Սեուտայից հարավ-արևմուտք ընկած լեռնային շրջանում հատուկ գործողություն է իրականացվել:

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *