Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է | Հասարակություն

Written by

in

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալել ու բաժին են տեղափոխել Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվել են նաև ոստիկանների մյուս կասկածները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
 
Բաժնում տղամարդն ընդունել է, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։
 
Նախաքննությունը շարունակվում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *