ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները | Հասարակություն

Written by

in

ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստ հաստատված չէ։

Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *