Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը | Բիզնես

Written by

in

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք): 

Այս արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *