Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ անվտանգության ոլորտում եւ խաղաղության գործընթացում ունեցած ներդրման համար։
Նա նշել է, որ Ալեն Սիմոնյանը եւս նախկինում ներգրավված է եղել կարեւոր եւ ռազմավարական որոշումների կայացման գործընթացներում։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ ընդգծել, որ ԱԽ աշխատակազմի հետ պատրաստվում է համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնել։
«Առաջիկայում նույնպես մեծ եւ կարեւոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը եւ որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը եւ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին եւ գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Leave a Reply