ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

Written by

in

ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն՝ ՌՈ պետի ազատումից բացի, այլ պաշտոնյաներ ևս կլքեն համակարգը։

Նկատենք, որ երեկ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածի համաձայն՝ զինվորը ինքնասպան է եղել։ Այս դեպքից առաջ՝ օգոստոսի 12-ին, էլ մեկ այլ պայմանագրային զինծառայող էր ինքնասպանության փորձ կատարել։

Ի պատասխան իրավիճակի՝ օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին և այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն, ասել էր. «Իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ. այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։

Արդյունքում պաշտոնից ազատման դիմում գրեց ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատումները այսքանով չեն սահմանափակվելու։ Ով կլինի հաջորդը՝ առաջիկայում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts