այաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Այս մասին « Արմենպրեսս»,-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Leave a Reply