Գիտե՞ք, թե ինչ տեսք ուներ մեր այսօրվա Հանրապետության փողոցը 1890 թվականին։ Այն ժամանակ այն կոչվում էր Նահանգային փողոց, քանի որ հենց այստեղ էր գտնվում Երևանի նահանգական վարչության շենքը՝ քաղաքի վարչական սիրտը։
1890-ականներին փողոցը հիմնովին փոխվեց․ այն դարձավ երեկոյան լավ լուսավորվող, սև ու կարմիր տուֆից կառուցված ցածրահարկ շենքերով և գեղեցիկ առուներով մի վայր։ Փողոցի դիմագիծը կերտեց նահանգական ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն։ Նրա նախագծած հայտնի եկամտաբեր տները հետագայում անցան Ազիզյան եղբայրներին, իսկ 1923-ին՝ ազգայնացվեցին։
Փողոցը ժամանակի ընթացքում երեք անուն է փոխել՝ Նահանգայինից դառնալով Ստեփան Ալավերդյանի, իսկ 1990 թվականից արդեն՝ Հանրապետության փողոց։ Այս փողոցի յուրաքանչյուր քար այսօր պատմում է հին Երևանի ոգու մասին։
Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ քաղաքի անցյալի մասին ավելին իմանալու համար։
Leave a Reply