ՍԻՍԻԱՆԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Written by

in

Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ավանդական աղ ու հացով, զուռնա-դհոլի հնչյունների ներքո, երգ ու պարով, բազմաթիվ սիսիանցիներ դիմավորել են հերթական մարզական փայլուն հաղթանակով համայնքի պատիվը բարձր պահած մեր հայրենակից, աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանին։

17-ամյա մարզիկը Բաքվում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի (մինչև 17 տարեկանների) աշխարհի առաջնությունում հանդես գալով 71 կգ քաշային կարգում՝ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ անգամ կանգնելով աշխարհի առաջնության պատվո հարթակին։

Ջանեսի համար այս հաղթանակը հերթական նշանակալի ձեռքբերումն է։ Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին նա դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 4:0 հաշվով առավելության հասնելով վրացի ըմբիշի նկատմամբ։ Ուշագրավ է, որ Եվրոպայի ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսն իր մրցակիցներին չէր զիջել և ոչ մի միավոր։

Ջերմորեն շնորհավորում ենք մեր տաղանդաշատ մարզիկին այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ էներգիա, անկոտրում կամք և նորանոր հաղթանակներ միջազգային ամենաբարձր հարթակներում:

Սիսիանի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *