Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները շարունակվում են

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ 
Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում իրականացվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում, ինչպես նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։ 
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, ծավալը և առաջիկա անելիքները։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *