Երեւան: Մեդիամաքս: Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների թույլ տված հաշվարկային սխալների հիմքում ամերիկյան հետախուզական ծառայությունների ձախողումն է:
«ԱՄՆ-ն երկար ժամանակ սխալ է գնահատել իրավիճակը՝ հետախուզության աշխատանքում տեղ գտած ձախողումների պատճառով։
Իրանի հետ պատերազմը դրա վառ ապացույցն էր։
Հիմա էլ ավելի կոպիտ հաշվարկ արեցին Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Կեղծ նորություններից ավելի վատ կարող է լինել միայն կեղծ հետախուզությունը», – գրել է Արաղչին X-ում։
Leave a Reply