ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրը: Այն գտնվում է Մինամիտորիսիմա կղզու մերձակայքում։ Խաղաղ օվկիանոսի հատակից 6 կմ խորությունից հազվագյուտ հողային մետաղներ են արդյունահանելու։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել Չինաստանից կախվածությունը, որը ներկայումս վերահսկում է համաշխարհային արտադրության շուրջ 90 տոկոսը։
Թեև 6 կմ խորության վրա արդյունահանումը տեխնիկապես չափազանց բարդ է՝ ճնշման և ծախսերի պատճառով, կողմերը նախատեսում են 2027 թվականի փետրվարին փորձնական արդյունահանում իրականացնել, իսկ 2028-ին՝ անցնել լիարժեք առևտրային գործունեության։
Leave a Reply