Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում ցամաքային էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցքի վերաբերյալ։ Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները։
Փոխնախարարն ասել է, որ նախաձեռնության մշակման գործում ներգրավված են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները։
«Վրաստանը ևս մեկ անգամ ընդգծում է իր շատ կարևոր դիրքը, որը մեր երկիրը դարձնում է Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց։ Սա երաշխավորում է, որ ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, էլեկտրաէներգիան կարող է Եվրոպա մատակարարվել Վրաստանի միջոցով», – նշել է փոխնախարարը։
Փխալաձեն կարծում է, որ այս նախագիծը, նախևառաջ, Վրաստանին կապահովի Եվրոպայի հետ ուղիղ էներգետիկ կապ, որը երկիրը նախկինում չի ունեցել աշխարհագրական գործոնների պատճառով։
Leave a Reply