Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ COP17-ը Հայասատանի միջազգային ճանաչելիության համար շատ կարևոր է։ Նա նաև տեղեկացրել է, որ այս առիթով Հայաստան է ժամանելու շուրջ 15000 մարդ։
COP17-ի նախապատրաստական աշխատանքներին է անդրադարձել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։Նախարարը նշել է, որ համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։
Նախարար Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ Հայաստանում իրականացվելու Կումնիկ-Մոնթրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։
«Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»,– ասել է նա։
Leave a Reply