Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ձեւավորել՝ վերջ դնելու «ծննդաբերական զբոսաշրջությանը», որը տարածված է նաեւ Հայաստանի քաղաքացիների շրջանում:
«Ինչպես հստակ ընդգծել է նախագահ Թրամփը, քաղաքացիությունն ապրանք չէ, որը կարելի է ձեռք բերել ԱՄՆ ներգաղթային օրենքները շահարկելու միջոցով», – նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
«Աշխատանքային խումբն ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրների վիզա ունեցող անձանց գործողությունները՝ «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը բացահայտելու, դրանով զբաղվողների կամ դրան աջակցողների վիզաները չեղարկելու, ինչպես նաեւ նման չարաշահումներից շահույթ ստացող ցանցերը լուծարելու նպատակով:
«Ծննդաբերական զբոսաշրջության» կանխարգելման աշխատանքային խումբն արդեն չեղարկել է ավելի քան 600 վիզա՝ մեր երկիրը չարաշահումներից պաշտպանելու համար», – նշել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Leave a Reply