Շիրակի թեմի հոգևորականաց դասը, աշխատակազմն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Արթիկի թեմի առաջնորդ, Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ծննդյան տոնի կապակցությամբ:
Մեր թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի կալանավորումից հետո, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Դուք հանձն առաք Ձեր նպաստը բերելու մեր թեմի բնականոն գործունեության, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում և մաղթում, որ էլ առավել արդյունաբեր լինի Ձեր կյանքը և հոգևոր ծառայության յուրաքանչյուր օրը՝ պսակված Տիրոջ շնորհով, իմաստությամբ և զորությամբ։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված երկար տարիների կյանք, քաջառողջություն, անսպառ զորություն պարգևի Ձեզ՝ Ձեր Աստվածահաճո առաքելությունը շարունակելու ճանապարհին։ Ձեր բարի գործերը թող բազմապատկվեն՝ ի փառս Աստծո և ի բարօրություն մեր ժողովրդի։
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան օծեալ աջոյն:
Leave a Reply