Համբարձում Մաթևոսյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ՇՄՆ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել LCOY Armenia-ի շրջանակում՝ ավելի քան 100 երիտասարդների ու դեռահասների մասնակցությամբ մշակված Երիտասարդների ազգային հայտարարությունը։ Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։

Նախարարն ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը բնապահպանական օրակարգերի ձևավորման գործում՝ նշելով․ «Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts