Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում

Written by

in

Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակումԱյսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *