«Նա լիովին առողջ էր». Փեզեշքիանը հանդիպել է Խամենեին

Written by

in

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայտարարել է, որ երեկ հանդիպել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա լիովին առողջ է եղել:

«Նա (Մոջթաբա Խամենեին. խմբ.) ֆիզիկապես լիովին առողջ էր (հանդիպման ընթացքում. խմբ.)», – ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը տևել է 7-8 ժամ:

Խամենեին և Փեզեշքիանը քննարկել են ռազմական և տնտեսական ոլորտներում տիրող իրավիճակը:

Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութ էին հրապարակել։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ այդ տեսանյութը հին է, նկարահանվել է նախքան Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդ դառնալը:

Հիշեցնենք` Ալի Խամենեիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

arm.sputniknews.ru

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts