Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայում երկրի դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին։ Որոշումն ընդունվել է Շտեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի կործանման և պայթյունի պատճառով, գրում է currenttime-ը։
Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում, որը վտանգել է երկրի քաղաքացիների անվտանգությունը:
ԱԹՍ-ն պայթել է մոտ 2,5 մետր բարձրության վրա՝ անտառաշերտում ծառի հետ բախվելու հետևանքով։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, սարքի բեկորները վնասել են մի քանի մասնավոր տներ, դեպքի վայրում չոր խոտ է բռնկվել։ Մոլդովայի ոստիկանությունում, որը զննել է դեպքի վայրում հայտնաբերված բեկորները, ենթադրում են, որ դա, հնարավոր է, եղել է դրոն-հրթիռ։
Leave a Reply