ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է արել

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման բանավոր առաջարկ է փոխանցել:

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցել է , որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: 

 

Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որեւէ մեկն իր հետ կապ չի հաստատել, թեեւ այդ մասին հայտարարվել էր:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *