Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորում

Written by

in

Օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները ու պարեկները երթևեկելի գոտուց հեռացրել են քարերը և այն դարձել է երթևեկելի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *