Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Written by

in





Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ․-ի, 23-ամյա Ավետիս Պ․-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ․-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում և պատրաստվել, որպեսզի, երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օգոստոսի 3-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցից խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արթուր Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Աղվան Ս․-ն, 17-ամյա Հ․ Թ․-ն, 18-ամյա Սերյոժա Ս․-ն, 17-ամյա Լ․ Հ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն և ևս մի քանի անձանց, իսկ մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Ավետիս Պ․-ն և Արման Պ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Լ․ Հ․-ն և 48-ամյա Աշոտ Խ․-ն դեպքի օրը ոստիկաններին տեսնելուց հետո իրենց մոտ առկա սառը զենքերը նետել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում, և դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են թվով 1 հատ կռփազենք և 1 հատ գաղտնի փականով դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։




դիտվել է 288 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *