Սիրելի՛ շինարարներ, ոլորտի հարգելի՛ մասնագետներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` շինարարի մասնագիտական օրվա առթիվ։
Շինարարի աշխատանքը ստեղծարար աշխատանքի լավագույն օրինակներից է և ձեր գիտելիքի, փորձի, հմտության և նվիրումի շնորհիվ են կառուցվում ու վերականգնվում մեր բնակավայրերը, ստեղծվում մարդկանց համար ավելի հարմարավետ և բարեկեցիկ պայմաններ։
Համայնքի և մեր երկրի զարգացման գործում ձեր աշխատանքն առանձնահատուկ նշանակություն ունի, որտեղ յուրաքանչյուր կառուցված տուն, ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ կամ այլ կառույց համայնքի ապագայի հանդեպ մեծագույն ներդրումներից են։
Մաղթում եմ բոլոր շինարարներին և ոլորտի աշխատակիցներին ամուր առողջություն, անվտանգ ու արդյունավետ աշխատանք, նոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։
Թող ձեր կառուցած յուրաքանչյուր կառույց լինի ամուր ու երկարատև, իսկ ձեր կատարած աշխատանքը՝ արժանի գնահատանքի և հարգանքի։
Շնորհավոր Շինարարի օրը։
Բարի, անվտանգ և արգասաբեր աշխատանք ձեզ և ձեր ընտանիքներին։
Leave a Reply