Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն չկատարի մի շարք պայմաններ, այդ թվում՝ Թեհրանի դեմ սպառնալիքների դադարեցումը, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին։

 

«Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չշտկի իր ուղղությունը և չդադարի սպառնալ Իսլամական Հանրապետությանը»,- նշում է հեռուստաալիքը։

 

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նշված պայմանների թվում են նաև Իրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցումը, պատժամիջոցների և ծովային շրջափակման վերացումը, ԱՄՆ ուժերի դուրսբերումը Իրանի շրջակա տարածքներից և փոխհատուցման վճարումը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *