Սթիվ Ուիթքոֆ․ «Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց 35-ամյա դաժան հակամարտությանը» | Քաղաքականություն

Written by

in

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձին՝ ընդգծելով դրա պատմական նշանակությունը Հարավային Կովկասի համար։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ այդ իրադարձությունը վերջ դրեց տարածաշրջանում տասնամյակներ տևած 35-ամյա դաժան հակամարտությանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն, և այս հիանալի երկրներն ունեն պայծառ ապագա: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս պատմական վարչակազմի մի մասը»,- X-ի իր էջում գրել է Ուիթքոֆը:

 

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության հաստատման մասին և նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի տեքստը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *