ԵՄ-ն ողջունում է Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը․ Մագդալենա Գրոնո | Քաղաքականություն

Written by

in

Եվրոպական Միությունը վճռականորեն ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների պատմական գագաթնաժողովից ի վեր ձեռնարկված դրական և կառուցողական քայլերը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

 

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ այդ քայլերն էական նշանակություն ունեն խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման և առաջմղման համար։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանապարհ են բացել դեպի հարատև և անշրջելի խաղաղություն: ԵՄ-ն շարունակում է աջակցել երկու երկրներին և նրանց հասարակություններին խաղաղության և հաշտեցման ճանապարհին»,- նշել է Մագդալենա Գրոնոն։

 

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել էր խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվել էր երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *