Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին | Քաղաքականություն

Written by

in

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։

Բրիտանացի դիվանագետն իր ուղերձում բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները․

«Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։ Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ առաջ մղելու այս կարևոր աշխատանքը»,- նշված է Միլիբենդի շնորհավորական տեքստում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում ակտիվորեն խորանում է ռազմավարական երկխոսությունը՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտների լայն շրջանակ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts