Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
դիտվել է 59 անգամ
Leave a Reply