Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական համագործակցության համար | Քաղաքականություն

Written by

in

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական ոլորտում համագործակցության համար։

Report-ի հարցին առցանց ձևաչափով պատասխանելով՝ Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արդեն իսկ շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար՝ նշելով, որ ցանկանում է կրկնել այդ խոսքերը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել նաև պաշտպանական ոլորտում։ Թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Սակայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը բավական արագ է զարգանում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այդ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *