61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին կուղղվի 5.6 մլրդ դրամ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։

Ֆինանսական հատկացումները կուղղվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներին։ 

 

Նախատեսվում է ավարտին հասցնել 35 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, մեկնարկել ևս 8 մանկապարտեզի հիմնանորոգումը, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ աշխատանքներ  արդեն կառուցված կամ հիմնանորոգված 18 մանկապարտեզում։

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացվող միջոցների մեծ մասը կուղղվի ավարտական փուլում գտնվող մանկապարտեզների շինարարությանը։ 

 

Միաժամանակ, ֆինանսավորում կստանան նաև նոր մեկնարկող ծրագրերն ու այն մանկապարտեզները, որոնցում հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն կա։

 

Ֆինանսավորման փաթեթում ընդգրկված են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տասնյակ մանկապարտեզներ։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *