Հայտերի ընդունում Սյունիքում Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների համար
Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը։
Ովքե՞ր կարող են դիմել
Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին
Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
– Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից),
– արդյունաբերություն,
– զբոսաշրջություն և հյուրընկալություն։
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։
Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում
Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
օգոստոսի 6-ին՝ առցանց
Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.cloud.microsoft/e/wL4JirzTgr
Միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց հանդիպման հղումը։
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին մինչև օգոստոսի 10-ը։
Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն օգոստոսի 14-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․օգոստոսի 17-ն է։
Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։
Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://r2dsyunik.am/hy/news/publications-2
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
Leave a Reply