Արարատ Միրզայանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ | Քաղաքականություն

Written by

in

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:                                        

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts