Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել

Written by

in

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել. Բագրատաշենի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթի առաջարկով պարտքի դիմաց վարկ ձևակերպելու նպատակով մայիսի 18-ին նրա և նրա ընկերոջ հետ ժամանել էր Երևան։

Երևանում մի խումբ անձինք նրան, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով 10 միլիոն դրամ։ Կինը, տեղեկանալով դրան, դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան բաց էին թողել։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ազատությունից ապօրինի զրկելու և շորթման հատկանիշներով։ Պարզվել է կասկածյալների ինքնությունը, Երևանի 30, 39, 33-ամյա և Տավուշի Դեղձավանի 34-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts