Ծաղկավանում ավտոմեքենաներ են բախվել․ կա 4 վիրավոր

Written by

in

Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ռոման Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոման Ա․-ն և 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts