Հայաստանում բնակարանի համար տրվող ֆինանսական աջակցությունը չի կարող կալանքի տակ հայտնվել

Written by

in

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանի մատչելիության ապահովման աջակցության ծրագրի շրջանակում Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ներառյալ հիփոթեքային վարկի կիրառմամբ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող կալանքի տակ վերցվել, առգրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Այս րոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Ներկայումս ծրագրի շրջանակում խնդիրներ են առաջանում, երբ շահառուներն ունեն ընթացիկ ժամկետանց վարկային պարտավորություններ, ինչի հետևանքով նրանց գույքն ու եկամուտները ենթակա են կալանքի։

Գործող նորմերով կալանքը չի կարող տարածվել Կառավարության որոշման հիման վրա որպես օգնություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի վրա։

Ընդունված որոշման համաձայն՝ այս դրույթին տրվել է հետադարձ ուժ, որպեսզի այն կիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի նկատմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *